Արցախում որոնողական աշխատանքների ընթացքում երեկ՝ հունվարի 30-ին, հայտնաբերվել է 1 զինծառայողի դի։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը:
Նա հայտնեց, որ դին հայտնաբերվել է Սյունիքի մարզի վարչական շրջանում, նախկինում Մեղրիի տարածաշրջանում, որն այժմ գտնվում է Ադրբեջանի վերահոսկողության տակ:
Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:
Հունվարի 30-ի տվյալներով որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1345 աճյուն: