Hraparak.am-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ այս գիշեր, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Նա ԱՄՆ է մեկնել այսօր, գիշերը ժամը 2:50-ին, «Քաթար» ավիաընկերության Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով:
Աննա Հակոբյանին տեղափոխող ինքնաթիռը Լոս Անջելեսի օդանավակայանում վայրէջք կկատարի մոտ տասներկու ժամից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ էլ տեղեկություն տարածվեց, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ մեկնել էր Մոսկվա, որտեղ նաև ճոխ ընթրիքների էր մասնակցել՝ թանկարժեք խմիչքներ վայելելով: Աննա Հակոբյանի՝ Մոսկվա մեկնելու լուրը չէին հերքել նրա ընտանիքի անդամները՝ ասելով, որ դա մասնավոր այց է եղել:
Թե այս անգամ ԱՄՆ ինչ այցով է մեկնել Փաշինյանի տիկինը, փորձեցինք ճշտել նրա օգնականներից, նաև վարչապետի մամուլի խսնակից, սակայն մեր նամակներն ու զանգերն անպատասխան մնացին: Մեզ հաջողվեց երկրորդ աղբյուրից ևս հաստատել լուրը, ըստ այդմ՝ Աննա Հակոբյանն այսօր գիշեր Երևան-Դոհա-Դոհա-Լոս Անջելես չվերթով մեկնել է ԱՄՆ, մեզ ասացին՝ նրան ուղեկցել են անվտանգության երկու աշխատակից միայն: