Search
Close this search box.

Հայաստանի իշխանությունները չգիտես ինչու չեն պատկերացնում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից Թուրքիան. Կոնստանտին Սիվկով

«Հայաստանի իշխանությունները չգիտես ինչու չեն պատկերացնում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակակից Թուրքիան։
Այն մինչև ատամները զինված, 19 միլիարդ դոլար ռազմական բյուջե ունեցող և նոր օսմանիզմի գաղափարներով սնվող երկիր է։ Թուրքիան այն երկիրն է, որտեղ պետությունը հովանավորվում է հայերի նկատմամբ ատելությունը։

Էրդողանը անձամբ քարոզում է, որ հայերը «քոչվորներ» են: Այնտեղ սպանվում են նույնիսկ հայ լրագրողները. Թուրքիայում 44 օրյա պատերազմի ընթացքում տեղի հայերի համար ստեղծել էին այնպիսի անտանելի պայմաններ, որ նույնիսկ տանից չէին կարողանում դուրս գալ։

Ու այսքանից հետո` որևէ մեկը կարծում է, որ Թուրքիան պատրաստ է հայերի հետ նորմալ հարաբերություններ ունենալ. Թուրքիան ցանկանում է միայն իշխել, ինչպես որ ցույց է տալիս Վրաստանի օրինակը».

ՌԴ ԶՈՒ գնդապետ, ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկով

Please enter a valid URL