Syuniacyerkir.am-ը գրում է. Մ-2 մայրուղու Սդղի գյոլի խաչմերուկ-Հարժիսի խաչմերուկ հատվածում ծանրագույն վիճակ է…
Տասնյակ մեքենաներ՝ ուղեւորներով, մնացել են ձյան տակ եւ չեն կարողանում առաջ կամ հետ շարժվել:
Սաստիկ բքի պատճառով մայրուղում տեսանելիություն չկա:
Կոչ ենք անում ԱԻՆ-ի մարզային կառույցին եւ տարածաշրջանային ստորաբաժանումներին, մարզային ու համայնքային իշխանություններին՝ առանց հապաղելու հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել մարդկանց կյանքը փրկելու համար:
Մայրուղուց ստացվող տեղեկությունների համաձայն՝ ուղեւորների մեջ կան կանայք եւ երեխաներ:
Եվ քանի որ մեքենաները ձնաբքի մեջ են մի քանի ժամ շարունակ, ուստիեւ քիչ հավանական է, որ մեքենաներում եղած վառելիքը հերիքի եւս մեկ-երկու ժամ, ինչն ուղղակի թույլ չի տա մարդկանց դիմանալ սառնամանիքին…