Այսօր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Աղդամում բացվել է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնը, որը հետևելու է։
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործայալությունը։
Բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ՌԴ-ի և Թուրքիայի պաշտպանության փոխնախարարները։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար այսօր Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Հույս է հայտնվել, որ Կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա կայունացմանը եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության մի շարք արդիական հարցեր: