Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ-ն հաղորդում է՝ ռուս խաղաղապահները սկսել են շարժվել

Ռուս զինծառայողները սկսել են հաստիքային տեխնիկայով երթը դեպի ԼՂ-ի Քիյամադդինլի շրջան, որտեղ կտեղակայվի Արցախյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնը, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ստեփանակերտ քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում մի քանի օրվա ընթացքում զինծառայողներն ուսումնասիրել են համատեղ կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեն խնդիրները, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է, համատեղ կենտրոնի անձնակազմը, որը հավասարապես ներկայացված է ռուսական և թուրքական կողմերից, կիրականացնի իրավիճակի մոնիտորինգ և անօդաչու թռչող սարքերի միջոցով հրադադարի ռեժիմի վերահսկման առաջադրանքեր:

Please enter a valid URL