Կառավարության շենքը զավթելու փորձի առթիվ Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով ձերբակալված անձինք են Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։ Այս մասին հայտնել է ձերբակալված անձանց շահերը ներկայացնող փաստաբաններից Միքայել Շխիմյանը։
Հիշեցնենք, որ երեկ բերման ենթակվածների մեջ է եղել նաև ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը: