Search
Close this search box.

«ԼՂ հարցով աշխատանքային խումբը կքննարկի տրանսպորտային ենթակառուցվածքների հարցը». ՌԴ փոխվարչապետ

Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը հունվարի 30-ին կքննարկի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման հարցը: Այս մասին ТАСС-ին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Թեմաները սահմանված են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ։ Առաջին հերթին կանդրադառնանք տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և վերականգնման խնդիրներին»,- ասել է նա։

Օվերչուկը դժվարացել է պատասխանել, թե որքան հաճախ են տեղի ունենալու փոխվարչապետների մակարդակով հանդիպումները:
«Առայժմ ոչինչ չեմ կարող ասել, մենք առաջին անգամ ենք հանդիպելու»,- հավելել է ՌԴ փոխվարչապետը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը կկայանա հունվարի 30-ին՝ Մոսկվայում:

Please enter a valid URL