Search
Close this search box.

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Սասնա Ծռեր» կուսակցությունը հայտարարություն է տարածել, պահանջելով անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին։ Վերջինս ձերբակալվել էր հունվարի 28-ին, բռնության կոչ անելու կասկածանքով։

«Ժամ առաջ հեռանալու փոխարեն մեզ ազգային աղետի հասցրած Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կառչել է աթոռին և փորձում է բռնության ու հալածանքի ջղաձիգ քայլերով երկարաձգել իր կառավարումը։

Հայրենիք կորցնելու ցավից վրդովված կարծիք հայտնելու համար քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանին ձերբակալելը վկայում է այն մասին, որ ռեժիմը կորցրել է իրականության զգացումը և երկիրը տանում է կործանարար ցնցումների։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում տեսնել, որ Վահան Բադասյանը պարզապես արտահայտել է իր նկատմամբ լայնորեն տարածված վերաբերմունքը, ապա շուտով առերեսվելու է դրա տասնյակ, այնուհետև՝ հարյուրավոր ու հազարավոր դրսևորումներին։

Ի վերջո՝ այդ վերաբերմունքը վերածվելու է ցասման, ինչը կարող է շատ վտանգավոր զարգացումների հանգեցնել։

Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին, դադարեցնել բռնության միջոցով կառավարման լծակները պահպանելու քաղաքականությունը և հրաժարական տալ՝ հնարավորություն ստեղծելով երկիրը դուրս բերելու իր իսկ մեղքով ստեղծված աղետալի վիճակից»,-ասված է կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Please enter a valid URL