Կրասնոյարսկի երկրամասի Բոգուչանի գյուղում Ми-8 ուղղաթիռը բախվել է օդանավակայանի շենքին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների ծառայության իր աղբյուրին:
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ուղղաթիռը բախվել է շենքին, երբ նախապատրաստվել է թռիչքի: Միջադեպի արդյունքում տուժածների մասին տեղեկություններ չեն հայտնվում։
Ինչպես հայտնում է «112» Telegram ալիքը, խոսքը «Էլցովկա» ավիաընկերությանը պատկանող ուղղաթիռի մասին է: Այն Բոգուչանի է ժամանել լիցքավորման համար: