Search
Close this search box.

«Աերոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները

«Աերոֆլոտ»-ը չեղարկել է մի շարք միջազգային կանոնավոր չվերթներ. այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»: Ըստ լրատվամիջոցի՝ ավիաընկերությունը մարտի 28-ից մինչև ապրիլի 30-ը կչեղարկի նաև Մոսկվա-Երևան չվերթները։

«Աերոֆլոտը» փոփոխություններ է մտցնում կանոնավոր միջազգային չվերթների թռիչքների ծրագրում ՝ կապված կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման սահմանափակումների հետ»,- ասված է տարածված հողարդագրությունում:

Մարտի 28-ից ապրիլի 30-ը չեղյալ են հայտարարվել Մոսկվա-Երևան, Մոսկվա-Բաքու, Մոսկվա-Վաշինգտոն և մի շարք այլ չվերթներ:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն կառավարության նիստին հայտարարել է, որ փետրվարի 1-ից քաղաքացիները կարող են մեկնել ՌԴ՝ գործարկվում է «Ճամփորդում եմ առանց COVID-19» հավելվածը։

Please enter a valid URL