Search
Close this search box.

Քննարկվում է հայ գերիների հարցով Հռոմի պապին դիմելու հարցը. Կաթողիկոս

Եկեղեցին ջանքեր է գործադրում, որպեսզի կարողանա նպաստել մեր գերեվարված զավակների վերադարձին: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ամենայն հայոց կաթողիկոսը:

Հնարավոր է արդյո՞ք, որ գերիների հարցով եկեղեցին դիմի Հռոմի Պապին․ «Մենք՝ ինքներս, քննարկում ենք այդ հարցը և պատշաճ քայլեր ձեռնարկում»,-ասաց Վեհափառը:

Ինչ վերաբերում է գրավված տարածքներում հայկական եկեղեցիների պղծման դեպքերին, Վեհափառն ասաց, որ դատապարտում են նման երևույթներն ու ջանքեր են գործադրում, որպեսզի նաև միջազգային հանրությունն իր դատապարտող խոսքն ասի. «Այս առումով մենք մեր գնահատանքն ենք արտահայտում Ռուսաստանի Դաշնության իշխանություններին, ինչպես նաև ռուս ուղղափառ եկեղեցու հոգևոր պետին՝ մեր հոգևոր եղբայր Կիրիլ պատրիարքին այն հոգևոր աջակցության համար, որով հնարավոր դարձավ, որ Դադիվանքը շարունակի իր ծառայությունը, առաքելությունը»:

Please enter a valid URL