Search
Close this search box.

Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի կազմելու է 2.8 միլիարդ դոլար, որն է Փաշինյանի հակաքայլը․ քաղաքագետ Սերգեյ Միխեյեվ

«Ադրբեջանը և Թուրքիան փետրվարին Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ են սկսելու, և աննախադեպ ավելացնում են իրենց ռազմական բյուջեն։ Ադրբեջանի ռազմական բյուջեն այս տարի կազմելու է 2.8 միլիարդ դոլար, 600 միլիոն դոլարով ավելին, քան նախորդ տարի։

Նրանք պլանավորվում են 10 տարում գրեթե 100 տոկոսով ավելացնել իրենց ռազմական բյուջեն և դարձնել 6 միլիարդ դոլար։ Իսկ Թուրքիայի ռազմական բյուջեն վերջին 10 տարում ավելացել է 100 տոկոսով և դարձել է 19 միլիարդ դոլար։

Նիկոլ Փաշինյանը ինչից ասես, որ չի խոսում, բայց այդ ամենի փոխարեն ճիշտ կաներ, որ հայտարարեր Հայաստանի ռազմական բյուջեն ավելացնելու ծրագրի մասին։ Սա գոնե կլիներ հակաքայլ այն ամենին, ինչ հիմա անում են Ադրբեջանը և Թուրքիան».

քաղաքագետ, Կասպյան համագործակցության կենտրոնի տնօրեն Սերգեյ Միխեյեվ

Please enter a valid URL