Քիչ առաջ ՀՀ ոստիկանապետ Վ․ Ղազարյանին, ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Ա․ Հովհաննիսյանին հաջողվեց մոտ 5 ժամ անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում հետախուզվողին հանձնել իրավապահներին։ Նրան ՀՀ ոստիկանապետն ու փոխոստիկանապետը Վ․ Ղազարյանի ծառայողական ավտոմեքենայով տեղափոխեցին Ոստիկանություն։ Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները։ Նրանց են միացել նաև Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները, հայտնում է shamshyan.com-ը:
Հիշեցնենք՝ արտակարգ դեպք էր տեղի ունեցել Երևանում. հետախուզման մեջ գտնվող քաղաքացին երեխայի է պատանդ վերցրել: