Այսօր բերվել է 31զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանը:
«Դա այն է, որ ասում էին տարբեր տեղերում կան թաղված, հերթով տեղերը ասում են, հանում, բերում ենք, բայց բոլորն էլ իրենց պարկերի մեջ են տեղադրված: Կան որոշ մարդկանց մոտ փաստաթղթեր, հնարավոր է վաղվանից ցուցակներ էլ գցենք: Իրենք նախապես ասել էին, որ 100 մարմին են տալու, ու արդեն 61-ը տվել են, մնաց 39-ը: Ողջերի մասով որոնողական աշխատանքների արդյունքներ չեն տվել, վաղը նորից կշարունակվեն»,-ասաց նա: