Search
Close this search box.

Թորոսյանի ընկերն, ում նկատմամբ քրգործը կարճվել է, Հրազդանի ԲԿ տնօրենի մրցույթում 3 փուլն էլ անցել է

Այսօր Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է իրականացվել: ArmLur-ի տեղեկությունների համաձայն, մրցույթի 3 փուլն էլ հաղթահարել է Նարեկ Վանեսյանը: Վանեսյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: Հավելենք, որ վերջինս առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է:

Հիշեցնենք, որ Նարեկ Վանեսյանը մեղադրվում էր Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1.1 և 2-րդ կետերի հատկանիշներով, սակայն նրա նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել է:

Please enter a valid URL