Search
Close this search box.

Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինչ օրը մոտենում է իր ավարտին, հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»։

Քիչ առաջ դավադիր սրիկաների կառավարությունն ավարտեց եվրաբոնդերի թողարկումը 750 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։

Այսպիսով Հայաստանի արտաքին պարտքը հասավ աստղաբաշխական 8.7 մլրդ ԱՄՆ դոլարի կամ ՀՆԱ-ի 65%-ի!

Այն իշխանազավթումից հետո աճել է մոտ 2 մլրդ-ով կամ ՀՆԱ-ի նկատմամբ 11%-ով։

Հայաստանի պետականությունը անդունդն է գլորվում՝ բոլոր ուղղություններով։

Ի դեպ, ստեղծված իրավիճակում չեմ բացառում, որ նոր թողարկված եվրաբոնդերի գնորդների շարքում ներկայացված է նաև թուրք-ադրբեջանական կապիտալը։

Պահանջում եմ հրապարակել մեր արտաքին պարտքի նոր տերերի ամբողջական ցուցակը։

Մենք պետք է իմանանք՝ արդյո՞ք թուրքերը չոքել են նաև մեր ֆինանսական անվտանգության կոկորդին։

Սա ազգային անվտանգության նոր մարտահրավեր է»:

Please enter a valid URL