Search
Close this search box.

Ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին

Թուրքիայի արևմտյան Քյութահիա նահանգում ավերել են Սուրբ Թորոս հայկական եկեղեցին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, այս մասին գրառում է արել իրավապաշտպան Արլեթ Նաթալի Ավազյանը։ Նա հայտնի է թուրքական իշխանություններին հասցեագրված սուր քննադատություններով։

«Դուք ընդհանրապես հարգանք չունե՞ք պատմության նկատմամբ։ Հայերի պատմությունը ոչնչացնելով՝ այս հողերում հայերի գոյությունն է՞լ եք անտեսելու»,- գրել է իրավապաշտպանը և հիշեցրել Սուրբ Թորոս եկեղեցու պատմությունը՝ հղում անելով հայ մտավորական Արշակ Ալբոյաջյանի գրքին, որտեղ հեղինակը պատմում է եկեղեցու տարածք կատարած իր այցի մասին։

Սուրբ Թորոս եկեղեցին կառուցվել է Օսմանյան կայսրության Մուրադ սուլթանի օրոք։ Թեև եկեղեցին 1603թ․ ջալալիական ապստամբության ժամանակ քանդվել է, բայց այնուհետև վերակառուցվել է։ Ալբոյաջյանի գրքում նշվում է, որ մարդիկ հավատում են, որ Սուրբ Թորոսի ձիու պայտի հետքը գտնվում է հենց այն ժայռաբեկորի վրա, որտեղ կառուցվել է եկեղեցին։ Ըստ ավանդության՝ թուրք կանայք հիվանդություններից բուժվելու համար գալիս նստում էին եկեղեցու մոտ և հոգևորականներին խնդրում Սուրբ գիրք կարդալ։

Եկեղեցին ժամանակին ծառայել է նաև որպես հանդիսությունների սրահ, ապա՝ ամբողջովին փակվել։ Պատմելով եկեղեցի կատարած այցի մասին՝ Ալբոյաջյանը գրել է. «Այժմ Սուրբ Թորոս եկեղեցու դրսի դռանը փակցված է այս ցուցանակը՝ «Շենքին մոտենալը վտանգավոր է և արգելվում է»։ Մարդկանց մոտենալով, հարցնում եմ հնարավո՞ր է կապ հաստատել հանդիսությունների սրահի սեփականատիրոջ հետ: Այստեղ հին եկեղեցի է, ուզում ենք աղոթել: Բայց Սուլեյման անունով մեկը պատասխանեց, որ բանալիները հանձնել է սեփականատիրոջը։ Վերջինիս հետ հեռախոսով խոսեցինք և ասաց, որ թույլ չի տա ներս մտնել»:

Please enter a valid URL