Մոսկվայում բերման են ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կնոջը, Յուլիային։
«Կներեք վատ որակի համար (լուսանկարի-խմբ․): Շատ վատ լույս է ոստիկանության մեքենայում»,-գրել է նա ինստագրամյան իր էջում։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները բողոքի ցույցեր են անցկացնում Ռուսաստանի մի շարք քաղաքներում և բնակավայրերում։
Дождь հեռուստատեսության տվյալներով՝ նրանք պահանջում են ազատ արձակել Նավալնիին, որը նրանց կարծիքով՝ քաղաքական հետապնդումների է ենթարկվում։
Իրավապահները արդեն իսկ ձերբակալվել է Ալեքսեյ Նավալնիի Մոսկվայի շտաբի համակարգող Օլեգ Ստեպանովը և բազմաթիվ քաղաքացիներ։ Երևանի ժամանակով 16:21-ի դրությամբ բողոքի ցույցերի ընթացքում 863 մարդ է բերման ենթարկվել։
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը չարտոնված ակցիաների կապակցությամբ նախազգուշացրել է, որ իրավապահների նկատմամբ յուրաքանչյուր սադրանք և նրանց օրինական պահանջներին չենթարկվելը կհետաքննվեն:
РИА Новости-ի և ТАСС-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում Պուշկինի հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցները սկսել են պլաստիկ շշեր ու ձվեր նետել ոստիկանության աշխատակիցների վրա։ ТАСС-ը գրում է երկու ոստիկանների վրա ցուցարարների հարձակման մասին: