Search
Close this search box.

Ադրբեջանը գերության մեջ գտնվող երկու հայերին մեղադրանք է առաջադրել

Լիբանանի քաղաքացիներ Հակոբ Թերզյանին և Հակոբ Հաջիրյանին, որոնք եկել էին Արցախ՝ պաշտպանելու իրենց պատմական հայրենիքը և գերեվարվել են, այսօր Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել՝ ահաբեկչության հոդվածով, փոխանցում է Mediaport Տելեգրամյան ալիքը։

Այս առիթով տեղին է հիշել իսկական ահաբեկիչներ Դիլգամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին, որոնք 2014թ֊ին ներթափանցել էին Արցախ և մարդկանց էին սպանել, այդ թվում՝ անչափահասի և սպայի։ Այս հանցագործներին Նիկոլ Փաշինյանը «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով վերջերս վերադարձրեց Ադրբեջանին և հանրությունը դրա մասին իմացավ դիվերսանտ մարդասպանների՝ Բաքու հասնելուց հետո միայն:

Please enter a valid URL