Search
Close this search box.

Հայաստանում երկրաշարժ է զգացվել

Հունվարի 21-ին, տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.52⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի, Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ը:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Please enter a valid URL