Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 307 նոր դեպք. մահացել է 6 մարդ

Հայաստանում հունվարի 21-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 307 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 165528 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 630604 վերջին մեկ օրում` 2199 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 7719 պացիենտ. մեկ օրում ավելացել է 112-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 154046 անձ` վերջին մեկ օրում 189 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 3021 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 742 է:

Please enter a valid URL