Search
Close this search box.

Ուշագրավ է, որ Կառավարությունը նույն ԲԿ-ի շինարարության համար 2-րդ անգամ է վարկ վերցնում` 7․4 մլն դոլարի չափով

ՀՀ Կառավարությունը Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից պատրաստվում է 7․4 մլն դոլարի չափով նոր վարկ վերցնել։ Նշյալ գումարը հատկացվելու է Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցմանն ու արդիականացմանը։

Ուշագրավ է, որ Կառավարությունը նույն ԲԿ-ի շինարարության համար 2-րդ անգամ է վարկ վերցնում, քանի որ նախապես վերցված գումարը ծախսվել է այլ նպատակներով։ Բանն այն է, որ ՀՀ Կառավարությունը դիմել էր Համաշխարհային բանկին և Մարտունու ԲԿ-ի համար նախատեսված գումարը՝ 3 մլն դոլարը, վերաբաշխվել էր COVID-19-ին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու նպատակով։

Արդյունքում, ներկայում առկա է 3 մլն դոլարի դեֆիցիտ՝ Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքների ֆինանսավորման մասով։ Առողջապահության նախարարության հիմնավորման մեջ նշված է՝ ծրագրի արդյունավետ շարունակականության ապահովման տեսանկյունից անհրաժեշտ և նպատակահարմար է 7․4 մլն դոլար գումարի տրամադրման վերաբերյալ նոր վարկային համաձայնագրի ստորագրումը։

factor.am

Please enter a valid URL