Էս փամփուշտը տեսա Տղայիս գրպանում, երբ երկու օրով տուն էր եկել դիրքերից ու ես որոշեցի Իր համազգեստը լվանալ .
Ես ամեն անգամ մոռանում եմ, ավելի ճիշտ խենթանալու չափ ուզում եմ մոռանալ, թե Տղաս որտեղից է եկել, գժվելու չափ ուզում եմ վերադառնալ էն օրերին, երբ ուշ տուն գալու կամ բակում կռիվ անելու համար բարկանում էի վրան.
Գնացի կանգնեցի Իր դիմաց ու բարկացած հնչեցրի իմ ապուշագույն հարցը` թե սա ի՞նչ գործ ունի Իր գրպանում:
Տղես հազիվ նկատելի ժպիտով ասեց` Լավէլի, մամ.
Բայց ես շարունակում էի ապուշ պահվածքս ու համառում էի` թե սա ինչ գործ ունի Իր մոտ, էնքան, մինչև լսեցի Իրենից` Մամ, բոլորն էլ պահում են վերջին փամփուշտն իրենց համար.
Թե ինչ զգացի էդ պահին, չեմ կարող նկարագրել. գլխիկոր հետ եկա իմ սենյակ` Էդ հանգիստ ասված բառերի տակ էնքան սարսափելի ճշմարտություն էր, առանց այդ էլ շիկացած միտքս սկսեց պատերազմի ահասարսուռ տեսարաններ նկարել ուղեղիս մեջ Լույս Տղերքի պատկերներով, թե ինչ Կյանք ու Կռիվ են տվել.
Ես պատկերացրեցի էն Տղերքին, որ չեն հասցրել օգտագործել փամփուշտը կամ չեն կարողացել սեղմել ձգանը…
Ու էսօր գերագույն տականքը խոսում է էդ Տղերքի մասին` ամենազզվելի շահարկման թեմա դարձնելով նրանց: Զուտ այն պատճառով, որ նորից նախկիններին հիշի ու իրեն գովի.
Ազնվությամբ եմ ասում, ուղղակի չկան էդ բառերը` նկարագրելու համար դրա տականքության ու անբարոյականության աստիճանը.
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, գիտես չէ՞, որ էս փամփուշտը քեզնից շատ ավելի վեհ է, աննկարագրելի վեհ, որովհետև սրանով Տղերքի արյունն է թափվել, որովհետև գրադի արկերի ու երկնքից թափվող կրակե դժոխքի արանքում, դադարի կարճ վայրկյաններում, էս փամփուշտը սրտներին մոտ պահած, Տղերքը մտքով տուն են դարձել ու մայրերին գրկել.
Ես նորից ու նորից չեմ դադարում զարմանալ, թե դու ո՞նց ես շնչում… ո՞նց ես ապրում…
Գրառումը Լուսինե-Հարոյան-Դալլաքյանի ֆեյսբույան էջից