Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց իմ և գործընկերներիս՝ Սիսակ Գաբրիելյանի, Սոնա Ղազարյանի և Սիփան Փաշինյանի համահեղինակած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Երևանի 12 վարչական շրջաններից 10-ում վերացնել «կարմիր գծերը»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:
Նա նշել է, որ «Կարմիր գծեր» կլինեն միայն Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում։ Ինչպես նաև քաղաքացիները կտուգանվեն միայն այն դեպքերում, երբ առկա կլինի խախտման փաստը հավաստող 15 րոպե տևողությամբ տեսանյութ: