Search
Close this search box.

Մարտուն Գրիգորյանն և Նազելի Բաղդասարյանը հրաժարվել են մարզպետի պաշտոնից․ Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղը՝ կառավարության նիստին, Նիկոլ Փաշինյանը կներկայացնի Շիրակի նոր մարզպետին: Թե ինչու պաշտոնից ազատվեց նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը, բացահայտ չի ասվում: Սակայն, մեր տեղեկություններով, հիմնական պատճառը նոյեմբերի 9-ից հետո գերեվարված 60-ից ավելի շիրակցիներն են, որոնց հարազատներն օրուարեւ չեն տվել մարզպետին՝ պահանջելով հետ բերել իրենց հարազատներին:

Իսկ Ալիեւը հայտարարեց, որ պատերազմը դադարեցնելուց հետո գերի ընկածները դիվերսանտներ են, ոչ թե ռազմագերիներ: Եվ սա մարզպետի լուծելիք հարցը չէ, այլ երկրի ղեկավա­րության: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը ո՛չ Մոսկվայում կարողացավ այս հարցն առաջ տանել, ո՛չ էլ դրանից հետո է կա­րողանում քայլեր ձեռնարկել:

Նիկոլ Փաշինյանից մեծ ջանքեր են պահանջվել Շիրակի մարզպետի թեկնածու գտնելու հարցում: Լուրեր կան, որ առաջարկ է արվել Մարտուն Գրիգորյանին, Նազելի Բաղդասարյա­նին, Երկուսն էլ հրաժարվել են:

Մենք արդեն գրել ենք, որ Փաշինյանի ընտրությունը կանգ է առել առողջապա­հության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանի վրա, ով ծնունդով Շիրակի մարզից է, կառա­վարության առաջիկա նիստում նա կներկայացվի հանրությանը: Նա 2018 թվականին նշանակվել էր «Սուրբ Գրի­գոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի տեղա­կալ՝ պոլիկլինիկական ծառայության գծով, 2019-ի ապրիլին՝ առողջապահության փոխնախարար, իսկ նույն տարվա հոկտեմբերին ազատվել էր աշխատանքից:

Այն ժամանակ մա­մուլը գրեց, որ պատճառը նրա հոր անվան հետ կապված կոռուպցիոն պատմություններն են, որը ստիպել է փոխնախարարին դիմում գրել եւ ազատվել, որպեսզի իր անունն էլ չշո­շափվի: «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հաստատեց իրեն արված առաջարկի մասին լուրե­րը՝ ասելով, որ իրեն ավելի օգտակար է համարում եւ ճիշտ է գտնում օրենսդիր մարմնում մնալը»:

Please enter a valid URL