Search
Close this search box.

Անհետ կորած զինվորի դիակը 100 օր անց հայտնաբերվել է, մինչ այդ զինվորի հոր նկատմամբ քրեական գործ էր հարուցվել

Հունվարի 13-ին, մինչև 72 ժամը լրանալը ձերբակալումից ազատ են արձակել ավելի քան 100 օր անհետ կորած զինծառայողի հորը՝ Գուգեն Վարդանյանին, ով ապրումների ազդեցության տակ փորձել է մուտք գործել Պաշտպանության նախարարություն։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց վերջինիս փաստաբան Կարեն Ստեփանյանը, հավելելով, որ Գուրգեն Վարդանյանի նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին։

Այնուամենայնիվ մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածներով, ինչով որ քրեական գործը հարուցված էր, այն է ՀՀ քրեական օրենսգրքի 327.6 հոդվածի 5-րդ մասով և 258 հոդվածի 4-րդ մասով։ Հարուցված քերական գործի հոդվածներով՝ 258-րդ հոդվածի՝ խուլիգանության 4-րդ մասը սահմանում է պատիժ 4-7 տարի ժամկետով, իսկ 327.6 հոդվածով՝ զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելը ռազմական դրության ժամանակ պատժվում է ազատազրկմամբ 5-10 տարի ժամկետով:

«Դեպքի օրը՝ հունվարի 10-ին, 3-4 դիահերձարան է այցելել, տեսել է բազմաթիվ դիակներ։ Այդ ապրումների ազդեցությամբ էլ եկել է Պաշտպանության նախարարություն, նույնիսկ չի էլ կարողանում բացատրել՝ ինչպես է նման որոշում կայացրել։ Իր մեքերանայով հրլով դարասները բացել է, մտել տարածք ու գնացել է գնացել է ինչ որ միջանցքանման տեղ՝ դա է կոտրել և մտել է տարածք դռներով տեղ ու կանգնել է, ինչ որ մեկին չի վիրավորել, կռիվ չի արել, չի հայհոյե, չի քաշքշել։ Արել է, լուռ մեքենայից իջել է ու սպասել, իրեն եկել են ու ձերբակալել»,- մանրամասնեց փաստաբանը, հավելելով, որ այս հանգամանքները ներկայացվել են նախաքննության ժամանակ, և դրանց պետք է իրավական գնահատական տրվի։

«Իր միակ խնդրանքն ու ցանկությունը որդուն գտնելն էր, որ եթե զոհվել էր՝ հուղարկավորեն։ Որդու անունը կա զոհվածների ցուցակում, բայց առ այսօր չկա դիակը հայտնաբերվածների մեջ։ Հայրն անընդհատ փնտրտուքների մեջ է, ինչն էլ հոգեբանորեն ընկճում է իրեն»,-ասաց Կարեն Սեփանյանը։

Անհետ կորածի ծնողը ոչ մի պահանջ չի ներկայացրել, ընդհամենը նրա ցանկությունն էր եղել, որ որդին հայտնաբերվի, այսինքն՝ ինքն ընդհամենը իր անճարությունից ելնելով էր նման քայլ արել․

«Ասում էր՝ ես չգիտեմ, թե ոնց եկա, ինքնաբերաբար ստացվեց»,-նշեց փաստաբանը, հավելելով, որ վերջինս նույնիսկ այսօր չի կարողացել ցուցմունք տալ, քանի որ ավելի քան երեք օր չէր քնել և ծանր հոգեվիճակի մեջ էր, ուստի հարցաքննությունը տեղափոխել են։

ՀԳ․ Նյութը հրապարակելուց առաջ տեղեկացանք, որ հունվարի 16-ին տղայի դիակը, ավելի քան 100 օր լուր չունենալուց հետո հայտնաբերվել էր՝ ԴՆԹ թեստի միջոցով, իսկ նախօրեին՝ տղայի հուղարկավորությունն էր։

Նյութի աղբյուր՝ Forrights.am

Please enter a valid URL