Search
Close this search box.

Ավելի շատ ադրբեջանցի զինվորներից էինք վախենում, քան հայերից․ ի՞նչ է պատմել վարձկանը

Ադրբեջանում գտնվող «Համզա» դիվիզիայի սիրիացի վարձկաններից մեկը պատմել է, որ Թուրքիան ստել է՝ չհստակեցնելով, թե ինչու են նրանք ժամանել այնտեղ. տեսանյութը Twitter-ի իր Էջում հրապարակել Է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:

Վարձկանը պատմել է, որ հայերին ներկայացրել են որպես քաֆիրներ, որոնցից պետք է պաշտպանել ադրբեջանցիներին։ Նրանց ասել են, որ հայերը օկուպացրել են Ղարաբաղը, նրանք իսլամի թշնամիներն են, և պետք է պաշտպանել մահմեդականներին Ղարաբաղում։

Նրա խոսքով` թուրք զինվորներն իրենց հետ ռազմի դաշտում չեն եղել, նրանք միայն քաջալերել են նրանց։ Վարձկաններն ավելի շատ վախենում էին ադրբեջանցի զինվորներից, որոնք նրանց հետ շատ վատ էին վարվում, քան հայ զինվորներից:

Please enter a valid URL