Search
Close this search box.

Վարորդներին ղեկին ծխելու համար նոր պատժաչափ կսահմանվի

Ազգային ժողովը քննարկում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրենքի երկրորդ ընթերցումը ներկայացրեց Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետը մասնավորապես նշեց, որ առաջին ընթերցումից հետո ընդունվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի առաջարկը, որի համաձայն տրանսպորտային միջոցի վարորդի կողմից տրանսպորտային միջոցի ընթացքի ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարկիչներ օգտագործելու համար սահմանվող 1 տուգանային միավորի փոխարեն սահմանվում է 0,5 միավոր՝ հաշվի առնելով տվյալ արարքի հանրային առավել նվազ վտանգավորությունը՝ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ:

Please enter a valid URL