«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հաստատվեց մեր լուրը` առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանը հրաժարական ներկայացրեց և, ի զարմանս անգամ իր ընկերների, համաձայնեց նշանակվել կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի պաշտոնին։
Մեր տեղեկություններով, Փաշինյանը տևական ժամանակ ուզում էր ազատվել Աղաջանյանից․ այստեղ որոշակի դերակատարում է ունեցել նաև նրա խոսնակ Մանե Գևորգյանը։
Ինչ վերաբերում է Թորոսյանին պահելուն, որը հետպատերազմյան օրերին քննադատել է Փաշինյանին և առաջարկել՝ հեռանալ, պատմեցին, որ Փաշինյանն է ամեն գնով ցանկացել Թորոսյանին պահել իր կողքին՝ որպես ՀԱԿ-ի հետ կապող օղակ։
Այս օրերին, երբ համախոհների բանակը խիստ կրճատվել է, ձգտում է քիչ թե շատ վերականգնել ՀՀ առաջին նախագահի հետ հեռահար համագործակցությունը, և Թորոսյանին ակնարկել են կոմպրոմատների և առանց իշխանության ապրելու վտանգների մասին։
Իսկ Թորոսյանը մտավախություններ ունի, որ Փաշինյանի հրահանգով արած քայլերի արդյունքում մեծ թվով թշնամիներ է ձեռք բերել, օրինակ՝ «Սբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանի դեմ հարուցված քրգործը, ուստի հանգիստ ապրել չի ստացվի, և ինքը մտածում է Հայաստանից հեռանալու մասին։ Թերևս նաև սա է պատճառը, որ համաձայնել է պաշտոնին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում