ՀՀ նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետի առաջարկը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին աշխատանքից ազատելու մասին:
Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Կայքի տեղեկություններով՝ Թորոսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար:
Պաշտոնից ազատման դիմում է գրել նաեւ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Վերջինս մեր զանգերին չպատասխանեց:
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը մեր զրույցում ասաց՝ «որեւէ կոնկրետ բան այս պահին չկա, երբ որ համապատասխան որոշումներ լինեն, կտեղեկացնեմ»: