Hraparak.am-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ այսօր առավոտյան ժամը 12։00-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գնացել է նախարարություն՝ անձնակազմին շնորհակալություն հայտնելու եւ հրաժեշտ տալու համար։
Հիշեցնենք, որ Թորոսյանի հեռանալու մասին մենք գրել էինք օրեր առաջ, նրա եւ վարչապետի միջեւ կոնֆլիկտ կա, որը սրվել է։
Հիշեցնենք նաեւ, որ մեր հրապարակումների համաձայն՝ Արսեն Թորոսյանն անգործ չի մնա, վարչապետը որոշել է նրան համոզել, որ հիմա էլ զբաղեցնի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ Էդուարդ Աղաջանյանին փոխարինելով։