Նախօրեին որոնողափրկարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 3 մարմին՝ մեկը Որոտանից, երկուսը Ջաբրայիլից։ Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։
«Որոտանից դուրս բերված անձի ինքնությունը հայտնի է՝ նա Արսեն Մամիկոնյանն է։
Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում»,- հավելել է Հունան Թադևոսյանը: