Facebook, Viber և WhatsApp հավելվածներում այսօր ակտիվորեն գործում են խարդախության մի շարք սխեմաներ։ Այս մասին հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։
«Կոչ ենք անում չանցնել որևէ կասկածելի հղումով և չփոխանցել ձեր անձնական տվյալները, հակառակ դեպքում կկորցնեք ձեր օգտահաշիվը և կկրեք ֆինանսական կորուստներ»,- հայտնում է Տեղեկատվության ստուգման կենտրոնը։