Search
Close this search box.

«Ազնավուր» հիմնադրամը ներկայացնում է Արցախյան պատերազմից տուժած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնություն ստանալու կարգը

«Ազնավուր» հիմնադրամը հայտնում է․

«2020 թվականի սեպտեմբերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամն իր գործընկերների և աջակիցների հետ օգնության է հասել Արցախյան պատերազմից տուժած հազարավոր ընտանիքների: Մինչև օրս Ֆրանսիայում և Շվեյցարիայում հավաքագրված հումանիտար բեռով 5 օդանավ է ուղարկվել Երևան:
Ցանկանում ենք մեր հետևորդներին տեղեկացնել, որ «Ազնավուր» հիմնադրամը Արցախյան պատերազմից տուժած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնության (հագուստ, հիգիենայի պարագաներ, բժշկական/վերականգնողական պարագաներ) բաշխումն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների միջոցով, որոնք Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում անմիջականորեն աշխատում են տուժած ընտանիքների հետ։

Շահառու անձանց և ընտանիքներին խնդրում ենք դիմել իրենց բնակության կամ հարևան համայնքում գործող մեր գործընկեր կազմակերպությանը՝ այդ պահին հասանելի աջակցության փաթեթն ստանալու նպատակով։

Գործընկեր կառույցների և կազմակերպությունների թվում են`
«Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» կազմակերպություն / SPFA Arménie (ԱՀ, Ստեփանակերտ, Մաշտոցի 5; ք. Մարտունու թիվ 1 մանկապարտեզ, Գ. Նժդեհի 3);
«Տերյան» կենտրոն (Երևան, Տերյան 72, հեռ. 099424523);

«Բարի նպատակ» բարեգործական կազմակերպություն (Երևան, Էրեբունի համայնք, հեռ. 010 459330 կամ 099 459330);

«Իմ քայլը» հիմնադրամ (Արագածոտնի մարզ՝ Օշականի, Ոսկեվազի, Ոսկեհատի, Սասունիկի, Ագարակի, Կարինի մշակութային տներ; Արմավիրի մարզ՝ Մրգաշատի մշակութային տուն, Լոռու մարզ՝ Ստեփանավանի մշակույթի տուն);

«Գյումրին առանց տնակների» բարեգործական կազմակերպության շտաբ (Շիրակի մարզ, Գյումրի, N30 հիմն. դպրոց, Սալտիկով-Շչեդրինի 7);

Դիլիջանի համայնքային կենտրոն (Տավուշի մարզ, Դիլիջան, Մյասնիկյան 61)։

Տեղեկացնենք նաև, որ վերոնշյալ համայնքներից բացի, մեր հավաքագրած հումանիտար օգնությունը բաշխվել է նաև այլ մարզերում ու համայնքներում (Սյունիք, Վայոց Ձոր, Կոտայք, Արագածոտն, Տավուշ), որտեղ այս պահին բաշխման ենթակա խմբաքանակն սպառվել է։ Առաջիկայում հիմնադրամը կստանա և բաշխող կազմակերպություններին կփոխանցի օգնության նոր խմբաքանակ, ինչի մասին թարմացված ինֆորմացիա կտարածենք»։

Please enter a valid URL