Այսօր` հունվարի 17-ին, Ճակատեն գյուղ տանող ճանապարհի հարակից թմբի վրա, համայնքի ղեկավարի օգնական Մհեր Ավետիսյանի նախաձեռնությամբ տեղադրվել և համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի կողմից հանդիսավոր կերպով բարձրացվել է Հայաստանում թերևս ամենաբարձր`30մ բարձրությամբ և 40 քառակուսի մետր մակերեսով հայկական եռագույնը։
Այս մասին տեղեկացրին Կապանի համայնքապետարանից։