Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Երևանում. 16-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է ԱԱԾ աշխատակցի Chevrolet-ին. 4 վիրավորները անչափահասներ են

Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Հ. Բաբաջանյան փողոցի 19/9 հասցեի դիմաց բախվել են Ավան Առինջի բնակիչ, 16-ամյա Ժորա Ջուլհակյանի վարած Infiniti մակնիշի 99 OL 997 համարանիշի և Երևան քաղաքի Լեփսուսի փողոցի բնակիչ, 28-ամյա Արա Ջուլհակյանի վարած Chevrolet մակնիշի 470 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ժ. Ջուլհակյանը, նրա ուղևորներ, Ավան Առինջի բնակիչներ, 16-ամյա Գոռ Ղազարյանը, 16-ամյա Ջոն Երեմյանը, 17-ամյա Լևոն Երեմյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 18 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Infiniti-ի վարորդը, ով բախվել է կայանված Chevrolet-ին, իսկ մինչ ճանապարհային ոստիկանների ժամանումը, մեքենայի վրայից համարանիշները հանել են, իսկ այդ համարանիշները հաշվառված են Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում, վարորդ Ա. Ջուլհակյանն էլ աշխստում է ԱԱԾ-ում:

Please enter a valid URL