Search
Close this search box.

Արարատ Միրզոյանը պատասխանել է Միքայել Մինասյանին

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մ.Մինասյանի հերթական ցնդաբանությունը պետք է արժանանա պատշաճ քրեաիրավական գնահատականի և Մինասյանը պետք է պատասխան տա նաև այս սուտ մատնության համար»։

Հիշեցնենք Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ասել է, որ «2005 թվականին երիտասարդ Արարատ Միրզոյանը ԱՄՆ-ում հայտնվեց Թուրքիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հոգին ծախեց թշնամուն։ Սրա մասին ՀՀ ԱԱԾ-ն կարճ ժամանակ անց իմացավ։ Եվ նրան դարձրեց երկակի ագենտ։

Ժամանակը գնում էր առաջ և այդ երիտասարդը Թուրքիայի խորհրդով սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ և դառնում նրա թիմի կարկառուն ներկայացուցիչ: Ժամանակը գնաց և թուրքերն ու ադրբեջանցիները ՀՀ-ում կազմակերպեցին հեղաշրջում և ՀՀ վարչապետ դարձավ այն թյուրիմացությունը, մարդասպանը, դավաճանը, որը այսօր դեռ, ցավոք, ՀՀ վարչապետ է, իսկ մեր «հերոսը» դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ։ Նիկոլ Փաշինյանը իշխանության գալով` իմանալով, որ Արարատ Միրզոյանը գործակալ է, ի թիվս այլ գործակալների գործի` չի պահանջել Արարատ Միրզոյանի գործը և նշանակել է նրան երկրի 2-րդ պաշտոնում».

Please enter a valid URL