Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արարատ Միրզոյանը հատուկ գործակալ է. Միքայել Մինասյանը բացառիկ փաստաթուղթ հրապարակեց

Այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Միքայել Մինասյանը պատմեց 2005 թվականից սերող մի պատմության մասին, որը վերաբերում է Հայաստանի այսօրվա բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, ում հոգին սև էր ու մտքերը պղտոր:

Մինասյանը նշեց, որ այդ մարդն ԱՄՆ-ում հայտնվել է Թուրքիայի հատուկ ծառայությունների տեսադաշտում, երբ ուսումնասիրելիս են լինում Հայոց ցեղասպանության պատմությունը:

Այդ ժամանակ երկու մարդ են հանդիպում՝ թուրք համակարգողն ու հայ երիտասարդը, ով իր հոգին վաճառում է թշնամուն՝ համաձայնվելով գաղտնի տեղեկություններ փոխանցել Հայոց ցեղասպանության ինստիտուտի գործունեության մասին:

Կարճ ժամանակ անց ՀՀ ԱԱԾ-ն ֆիքսում է երիտասարդի ու Թուրքիայի կոնտակտները: Ծառայությունը կանչում է այդ երիտասարդին, ներկայացնում փաստերն ու ասում, որ այդ երիտասարդը կամ պետք է աշխատի իրենց համար, կամ դատվելու է:

Երիտասարդը համաձայնվում է աշխատել ԱԱԾ-ի համար՝ դառնալով «դվայնոյ ագենտ». «Աստված գիտի, թե ինչեր է փոխանցել նա թուրքերին ու ՀՀ հատուկ ծառայություններին»:

«Ժամանակը գնում է առաջ, երիտասարդը սկսում է համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ ու դառնում է նրա թիմի կարկառուն ներկայացուցիչը:

Ժամանակը գնում է, թուրքերն ու ադրբեջանցիները Հայաստանում հեղաշրջում կազմակերպեցին, Նիկոլ Փաշինյանը դարձավ ՀՀ վարչապետ, իսկ մեր հերոսը դարձավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ:

Այո, երիտասարդը, որի մասին ես խոսում եմ, Արարատ Միրզոյանն է՝ ՀՀ Ազգային անվտանգության գործակալը, գործակալ է նաև Թուրքիայի հատուկ ծառայություններում»,-ասաց նա:

Please enter a valid URL