Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Տիգրան Ուլիխանյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Սանասարյանը Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) ղեկավարի պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։