Իկե Հաջինազարյանը նշանակավել է Սպիտակ տան հաղորդակցության հարցերով տարածաշրջանային տնօրեն: Մինչ այս Հաջինազարյանը զբաղեցնում էր Արևմտյան Փենսիլվանիայում ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի նախընտրական քարոզչության մամուլի քարտուղարի պաշտոնը, իսկ դրանից առաջ աշխատել է Նյու Հեմփշիրում, Նևադայում, Տեխասում, Օհայոյում:
Ավելի վաղ նա եղել է սենատոր Ջո Դոնելիի մամուլի քարտուղարը, զբաղեցրել է այլ պաշտոններ ևս:
Հաջինազարյանը ծնվել է Օհայո նահանգում: Նա լիբիանանցու ու հայի ընտանիքի զավակ է: