ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ՝ «ՄՈԳՈ» վարկային կազմակերպության նկատմամբ կիրառվել է պատասխանատվության միջոց և 500 հազար դրամ տուգանք։ Այս մասին փոխանցում է Mediaport Տելեգրամյան ալիքը։
Ըստ այդ որոշման՝ «Մոգո» վարկային կազմակերպությունը 2021թ-ի ընթացքում պարտավորվում է վերադարձնել այն քաղաքացիների համապատասխան գումարները, ովքեր սկսած 01.09.2019 թ-ից մինչև 31.12.2020 թ-ը ընկած ժամանակահատվածում «ՄՈԳՈ»-ում կատարել են իրենց վարկային պարտավորությունների ամբողջական վաղաժամկետ մարումներ և որոնց գծով չի կատարվել վերահաշվարկ վարկերի մարման պահին։
Հիշեցնենք, որ «ՄՈԳՈ» վարկային կազմակերպության տնօրենը 2017թ-ից մինչև 2020թ-ի նոյեմբեր եղել է ներկայիս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։
Նրա տնօրինության օրոք «ՄՈԳՈ» վարկային կազմակերպությունը դարձավ ամենատխրահռչակ վարկային կառույցը Հայաստանում, որից վարկ վերցրած հազարավոր քաղաքացիներ կորցրեցին իրենց տները՝ անմարդկային տոկոսադրույքների և ֆինանսական մաինպուլյացիաների հետևանքով։