Search
Close this search box.

Ինչ-որ մեկը մտածում էր, որ Ալիևները չե՞ն գնալու Շուշի. Հիմա պետք է կենտրոնանալ Երևանի համար նման ճակատագիրը կանխելու վրա

Ինչ-որ մեկը մտածում էր, որ Ալիևն ու Մեհրիբանը չե՞ն գնալու Շուշի, չե՞ն մտնելու եկեղեցի, որն ուղղակի նվիրեցին իրենց: Հիմա ինչո՞ւ ենք զայրանում այդ նկարներից, դրա փոխարեն մի օր առաջ պետք է հեռացնենք ու պատասխանատվության ենթարկենք այս սարսափելի իրադարձությունների հեղինակներին ու պատասխանատուներին:

Ի դեպ, կարծում եմ՝ կարճ ժամանակ անց Շուշին դարձնելու են թուրքական տուրիզմի կենտրոններից մեկն ու աշխարհի տարբեր երկրներից մարդիկ գալու են Շուշա թուրքական թեյ խմելու ու նարգիլա ծխելու, այդ ընթացքում մենք կարող ենք շարունակել գոռալ, որ այդ քաղաքը թուրքական չի, անունն էլ Շուշի է, ոչ թե Շուշա:

Շուշիի մասով, անկեղծ ասած, չեմ կարող ասել հնարավոր է կանխել այսպիսի զարգացումը, երևի թե արդեն ոչ, բայց կարող ենք կանխել Երևանի համար նման ճակատագիրը, որը շատ հավանական է, եթե դավաճանները շարունակեն մնալ իշխանության:

Անի Հովհաննիսյան

Please enter a valid URL