Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանի գրառումն ու առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

«Երևանի 2 օր առաջվա սաստիկ ցրտերը հիշենք, թե՞ այսօրվա գարնանային անձրևը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հանրապետության տարածքում՝
Հունվարի 15-ի ցերեկը, 18-19-ին, 20-ի գիշերը շրջանների զգալի մասում, 16-ին, 20-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտում ձյան, նախալեռնային և հովտային գոտում թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։
Հունվարի 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավային՝ 5-8մ/վրկ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝
Հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 18-19-ին, 20-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։
Հունվարի 17-ին, 20-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Please enter a valid URL