Search
Close this search box.

Իշխանությունը գտել է, թե ինչպես զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանա 600 մլն դրամ» և հետո ամեն տարի շուրջ 130 մլն դրամ

Ուշագրավ փոփոխություններ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքում լրացումներ և փոփոխություննեև կատարելիս՝ ընդունված 29.12.2020 թվականին։

Այսպիսով.

1.Փոփոխության 8 -րդ Հոդվածով « Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «0.5» թիվը փոխարինել «2» թվով», այսինքն այսուհետ հիմնադրամը կունենա վարչական ծախսերը, քանի որ հիմնադրամում առկա է շուրջ 30 մլրդ դրամ, համաձայան «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ կետի՝ «Հիմնադրամի տարեկան վարչական ծախսերը չեն կարող գերազանցել Հիմնադրամի՝ նախորդ տարվա ընդհանուր ակտիվների գումարի 0.5 տոկոսը», այս տարի դա կկազմի շուրջ 600 մլն դրամ, հաջորդիվ ամեն տարի շուրջ 130 մլն դրամ:

2.Համաձայն փոփոխության 11-րդ հոդվածի Հիմնադրամի հոգաբարձուների կազմից «կհեռացվեն» ոչ ցանկալի անդամները, նրանք ովքեր ԱՆՎՃԱՐ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ հիմքով շուրջ 3 տարի գործնեություն է իրականացրել հիմնադրամում։

3.Այս փոփոխությանը հատուկ կարծիք են տվել ՀՀ ԱԺ փորձագիտական երկու բաժիները։ Մասնավորապես եզրահանգել են. «Նախագիծը ֆինանսատնտեսագիտական հիմնախնդիրների, մասնավորապես՝ վերը նշված նկատառումների եւ առաջարկությունների տեսանկյունից լրամշակման ու հստակեցման կարիք է զգում» http://www.parliament.am/draft_history.php?do=showdiveval…

Հ.Գ. Հիմնադրամն ֆինանսական լուրջ խնդիրները ունի , իսկ այս «ուսապարկները» գտել են, թե ինչպես Զոհված զինծառայողների ընտանիքներից «գողանան 600 մլն դրամ» և հաջորդիվ ամեն տարի շուրջ 130 մլն դրամ

Հ.Գ. Հիմնադրամն երբեք վարչական ծախսեր չի ունեցել . . .

Հ.Գ. Հիմնադրամից հեռացվում են այն անդամները, ովքեր վստահ եմ, որ դեմ կքվեարկեին ցանկացած Զոհվածների ընտանքիներին հասանելիք գումարի «ՅՈՒՐԱՑՄԱՆԸ»

Հ.Գ. ՄԻնչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողը պետք է 5 անգամ ավել գումար վճարի հիմնադրամ, որպեսզի անհասկանալի 600 մլն դրամ վարչական ծախսերը կատարվի

Հ.Գ. Վարչական ծախսերից, որ «կոնյակ» կգնեք կամ Ձեզ «պարգևավճար» կտաք, հիշե՛ք, որ դա զոհված զինծառայողների ընտանիքներին հասանելիք գումարից է:

Մեսրոպ Մանուկյանի

Please enter a valid URL