Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգում տեքստիլ ֆաբրիկաներից մեկում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 8-ը, տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները:
Պայթյունից հետո փլուզվել է ֆաբրիկայի տանիքը, ինչի հետևանքով աշխատողները մնացել են փլատակների տակ:
Պայթյունի պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: Դեպքի վայր են ժամանել հրշեջները և փրկարարները:
Բոլոր տուժածները Թուրքիայի քաղաքացիներ են: Դեպքի այլ մանրամասների մասին չի հաղորդվում: