Search
Close this search box.

Ապարանում բուք է‚ տեսանելիությունը՝ 70-100 մետր

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Մարալիկի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի, Ստեփանավանի, Ալավերդիի, Նոյեմբերյանի, Բաղրամյանի, Մասիսի և Արարատի տարածաշրջաններում՝ անձրև։

Մաստարա-Լանջիկ և Արագածի տարածաշրջաններում թույլ բուք է։ Ապարանում բուք է‚ տեսանելիությունը՝ 70-100 մետր։

Իջևանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 200-300 մետր։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Please enter a valid URL