Search
Close this search box.

Հայ գերիների վերադարձի ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում. ԱԳ նախարար

Վարչապետը հունվարի 11-ին եւ եռակողմ եւ երկկողմ ֆորմատներում հատուկ անդրադարձել է գերիների խնդրին եւ դա մեզ համար առաջնային խնդիր է. պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գնում: Այս մասին այսօր՝ հունվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նեց ԱԳ նախարար Արա Այվազյանը:

«Պետք է հասկանանք, որ այս խնդիրը հեշտ լուծում չի գտնում: Մենք ունենք միջգերատեսչական աշխատանքային խումբ և բոլոր խողովակներով ամենօրյա ռեժիմով աշխատանք ենք տանում: ԱԳՆ-ն նույնպես յուրաքանչյուր առիթն օգտագործում է, որպեսզի այդ հարցը լինի բոլորի ուշադրության կենտրոնում: Կա ըմբռնում, որ տարածաշրջանում պետք է հաստատվեն խաղաղություն և զարգացում, սակայն որպեսզի դա տեղի ունենա, անպայման պետք է վստահության մթնոլորտ ձևավորել: Եթե Ադրբեջանը չի կարողանում իր պարտականությունը կատարել հումանիտար խնդրի շուրջ, ապա մնացած բոլոր խնդիրները, դժվար ենք պատկերացնում, որ կարող են կյանքի կոչվել»,- ասել է Այվազյանը:

Նախարարը կոչ արեց վստահել իրենց ջանքերին, եւ հույս հայտնեց, որ այս հարցը կստանա դրական լուծում. «Այդ հարցը մեկ օրում լուծվող հարց չէ»,-ընդգծեց նա:

Please enter a valid URL