Ադրբեջանի իշխանություններին չի անգանգստացնում Արցախյան պատերազմում մասնակցած զինվորականների շրջանում ինքնասպանությունների աղետալի աճը: Եվ ահա հերթական զինծառայողը` Յունուս Մանսուրովն, է ինքնասպանություն գործել: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն: Այս մասին գրում է «Волна Каспия» պարբերականը:
«Ավելի վաղ ինքնասպանություն էր գործել Արցախյան պատերազմի ևս մեկ մասնակից Վյուսալ Մուսաևը:
Սոցցանցերում գրում են, որ 24-ամյա Մանսուրովը զորացրվել է մի քանի օր առաջ: Ըստ տեղի ԶԼՄ-ների նա զորացրվել է դեկտեմբերի 30-ին և շատ ծանր է տարել պատերազմում տեղի ունեցած իրադարձությունները:
Արցախում պատերազմին մասնակցած բազմաթիվ զինվորներ, ովքեր վկա են դարձել ռազմական հանցագործությունների և ովքեր անուղղակիորեն մասնակցել են վիրավորների գերիների, խաղաղ բնակիչների` խնդրող ու աղաչող, որ իրենց չսպանեն, սպանություններին, ասել են, որ մահացածների հոգիները շարունակում են նույն կերպ ողորմություն խնդրել:
Նրանց վրա ճնշում է նաև իրենց ծառայակիցների վայրագ մեթոդներով կատարված պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության բեռը, որի մասին նրանք չեն կարող խոսել, և առավել եւս` նրանց դեմ ցուցմունք տալ` այդ բեռից ազատվելու համար: Բաքվի ռազմական ղեկավարությունը դաժանորեն ճնշում է այդպիսի մտադրությունները, իսկ արդարության բնածին զգացումով զինվորները դառնում են իրենց խղճի գերիները և որոշում կայացնում ինքնասպան լինել»,- գրում է պարբերականը: