Կորոնավիրուսով վարակվելու հետեւանքով 72 տարեկան հասակում մահացել է ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը։
Նշենք, որ նախկին փոխնախարարը ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով ուներ ամբաստանյալի կարգավիճակ։
1984-1991 թվականներին Քաղցրաշենի կոլտնտեսության վարչության նախագահն էր, 1989-1991 թվականներին՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր։
2001 թվականին նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ։ 2003-2016 թթ. աշխատել է որպես ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, 2016 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից իր դիմումի համաձայն։